0

Ձմեռային արձակուրդներ

Ես այս տարի շատ գրքեր եմ կարդացել։ « Ալիսը Հրաշքների աշխարյում», Առանց ընտանիքի», «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում», «Երկնագույն նետի ճանապարհորդությունները» և « Բարոն Մյունհաուզենի արկածները»։Ինչպես նկատեցիք այս բոլոր գրերը արկածային գրադարանից էին։ Ու քանի որ ես ինքս շաաաատ եմ սիրում արկածային գրադարանը, ընտրել եմ հենց այս գրքերը։ Այս բոլոր գրքերում բոլորը ճանապարհորդում են տարբեր տեղերով։ Ասեմ որ ես էլ եմ սիրում ճանապարհորդել, և տարբեր արկածների մեջ ընկնել։ Օրինակ. Առանց ընտանիքի գրքի հերոսը Ռեմմին Դարձել էր թափառաշրջիկ երաժիշտ և ճամբորդում էր տարբեր երկրներով փորձելով գումար վաստակել սովամահ չլինելու, և նաև ուզում էր իր իսկական մորը գտնել։ Ալիսը միակ հերոսուհին էր ով երազի մեջ էր ճամբորդում ։ Նա ուզում էր իմանալ թե որտեղ է շտապում նապաստակը։ Ու տարբեր արկածների մեջ էր ընկնում, բայց վատը այն էր որ ամենահետաքրքիր պահին նա արթնանում է։Ջելսոմինոն ընկել էր խաբեբաների աշխարհ և այնտեղ ճիշտ խոսելու համար կարող էին դատի տալ և բանտ նստեցնել։Երկնագույն նետի ճանապարհորդ տիկնիկները փորձում էին մի տղայի գտնել, քանի որ այդ տղային շատ էր դուր եկել Այդ գնացքը բայց նա գումար չուներ գնելու։ Ու տիկնիկները որոշել էին գնալ այդ տղայի մոտ։ Իսկ Բարոն Մունհաուզենը մի մեծամիտ մարդ էր ով բոլորին պատմում էր իր զարմանահրաշ արկածների մասին։ Ես լսել եմ որ նա իրականում ապրել է 18 — րդ դարում։ Նա հորինել է պատմություններ և պատմել է մարդկանց։

Դե իմ կարդացած գրքերը այսքանն էին հուսով եմ ձեզ դուր կգա։ Խորհուրդ եմ տալիս ձեզ էլ կարդալ։

 

 

Реклама
0

Դեկտեմբերի 18 ից 23 — ը

Լինդա Մելիքյանի 

խնդիր 1

Շնաձկան խնդիր
Մի օվկիանոսում կար 346 շնաձուկ: Այդ շնաձուկներից 75-ը լողացին ու գնացին որսի, 3-ը սատկեցին, 5-ը իրենց ճանապարհը կորցրեցին, իսկ 9-ը հետ վերադարձան: Հարց. Քանի՞ շնաձուկ մնաց օվկիանոսում:  Պատասխանդ հիմնավորիր:

Մանուկյան Կարինա 

Խնդիր 2

Հետաքրքիր խնդիր ձիու մասին

Ալիսա ձին 4 օրում ուտում է 20 կգ խնձոր: 1 օրում քանի կգ խնձոր կուտի Ալիսա ձին:

20 : 5 = 4

Խնդիր 3

Ձիարշավարան բերեցին 20 կգ գարի: Մաշա ձիուկը օրական ուտում է 20 կգ գարիի 2 կգ-ը: Քանի օրում նա կուտի ամբողջ գարին:

20 : 2 = 10

Իսկ հիմա գրքից.

Կարդում ենք գրքից 31 և 32  (30 և 31) կետը և լուծում համապատասխան վարժությունները՝

681

687

 

 

 

0

Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը

Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.
— Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, — ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
— Ինձ էլ տարեք ձեզ հետ, — ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
— Ո՞ւր` մեզ հետ, — արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
— Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, — ավելացրեց ձիթենին: — Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը.
— Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, — ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի:
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա:
Սակայն հրեշտակն ասաց նրան.
— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.
— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով, և թե երեխաները, թե մանուկները կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սբ. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:

0

December 10-14

Դասագրքից՝ էջ 113, վարժ. 14-ի տեքստը վարժ կարդալ:

Բառերը թարգմանել և սովորել՝ rather, behind, in front of, a flat, in fact, a color TV.

Համացանցից հայերեն լեզվով ընտրեք նյութեր, թե որ երկրում ինչպես են նշում Ամանորը և Սուրբ Ծնունդը: Տեքստը պարզեցրեք, որպեսզի կարողանաք թարգմանել անգլերեն:

 

Անգլիայի բնակիչները կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ, բացում են տան ետեւի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, եւ բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու  համար: Երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի համար: Այստեղ կազմակերպվում է մեծ դիմակահանդեսային քայլերթ, տիկնիկային բեմադրություններ:

 

Ի դեպ, հենց Անգլիայում է ծնվել բացիկներ փոխանակելու ավանդույթը: Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է Լոնդոնում` 1843 թ-ին:

 

Ֆրանսիայում Ձմեռ պապը` Պեր Նոելն այցելում է Նոր տարվա գիշերը  եւ նվերները թողնում մանկական ոտնամանների մեջ:

images (1)

Գերմանիան իր յուրահատուկ ավանդույթը ունի. հենց որ սլաքները սկսում են կեսգիշերն ազդարարել, տարբեր տարիքի մարդիկ բարձրանում են սեղանների, աթոռների, բազկաթոռների վրա եւ ուրախ բացականչություններով, ժամացույցի վերջին զարկի հետ «ցատկում» Նոր տարի:

Իտալիայում ամանորյա հետաքրքիր սովորույթի մասին գիտեն բոլորը. հին տարվա վերջին րոպեներին նրանք դուրս են նետում հին իրերը: Համարվում է, որ  եթե հին իրերը դուրս նետվեն, նոր տարին նորերը ձեռք բերելու հնարավորություն կընձեռի: Իտալիյում նվերներ է տալիս ոչ թե Ձմեռ պապը, այլ Բեֆանա փերին, ով խրախուսում է միայն լսող և խելացի երեխաներին: images (6)

 

Իսպանիայում Նոր տարվա գիշերը, ժամացույցի զարկերի հետ պետք է հասցնել ուտել խաղողի 12  հատիկ:

 

Չինաստանում Նոր տարին լապտերների տոն է:  Այն նշվում է Լուսնային օրացույցի տասնհինգերորդ օրը: Շնորհավորանքների ժամանակ մարդիկ ցայվում են ջրով: Այս տոնին չոր շորերով մարդիկ գրեթե չեն հանդիպում:  Չնաստանում տոնածառի փոխարեն լույսի ծառեր են, լապտերներ:

 

 

 

 

 

0

Ինչու ջուրը չի այրվում

Одни вещи загораются, когда их сильно нагреваешь. Другие вспыхивают даже от слабого нагревания. А есть и такие, которые не горят совсем. Вода, например, не горит.

А хотите знать почему?

Да потому же, почему не горит зола: вода сама получилась от горения!

Что же надо сжечь, чтобы получилась вода? Газ водород, тот самый, которым раньше наполняли воздушные шары и дирижабли. Теперь стали наполнять дирижабли другим газом — гелием. Гелий не горит, поэтому и летать на таких дирижаблях безопаснее.

 

Որոշ իրեր այրվում են երբ իրենց շատ ուժեղ տաքացնում են։Իսկ որոշները դիմանում են ուժեղ տաքացմանը։Անգամ կան այնպիսիները, որոնք չեն էլ այրվում։

Ի՞սկ ուզում եք իմանալ թե ինչու՞։

 

0

է, ե ուղղագրություն

  1. Բաց թողնված տեղերում գրիր է կամ ե:

զարկերակ, սկզբից ևեթ, ստորերկրյա, հնեաբան (անհետացած հնագույն կենդանիների և բույսերի ուսումնասիրությամբ զբաղվող մարդ), երբևիցէ, որևէ, էլեկտրաէներգիա, մանրէաբան, չէր ուզում, չեմ ուզում, կինոէկրան, ամենաէժան:

2. Մարդկանց անուններ գրիր, որոնք սկսվում են Ե-ով և Է-ով:

Էրիկ, էլեն, էդգար, էդիկ, էմմա, Էմի, Էլլա, Էլինա, Էլիզա, Էլինա։

Երեմիա, Երազիկ, Ելենա, Երանուհի, Եվա, Եսթեր, Եղիսաբեթ, Եպրյաքսյա, Եվանե, Եփրատուհի։

3.Տրված բառերը դասավորիր ըստ իմաստների:

ելակ, գոմեշ, եգիպտացորեն, եղինջ, երինջ, երեքնուկ, եզ, եղջերու, եղրևանի, եղևնի, երիցուկ, եղնիկ, եղեգ:

կենդանիներ — գոմեշ, եզ, եղջերու, եղնիկ։
բույսեր- ելակ, եգիպտացորեն, եղինջ, երինջ, երեքնուկ, եղևնի, երիցուկ, եղեգ, եղրևանի։

4. Գրիր տրված բառերի հականիշները:

արու — էգ

մուտք — ելք

թանկ — էժան

դժբախտ — երջանիկ

վերելք — վայրէջք

հայտնվել — անհայտանալ

5. Մեկական բառ կազմիր` երգ, երանգ, եզր, եղբայր արմատները դնելով բառի սկզբում և վերջում:

Օրինակ` եփ-եփել, կիսաեփ։

Երգ — երգել,   երգարան։

երանգ — երանգավորել,  բազմերանգ։

եզր — եզրավոր, ծովեզր, գետեզր։

եղբայր — եղբայրներ, հորեղբայր , մորեղբայր։

0

Աշխատում ենք նախագծերի շուրջ:
Երկրորդ նախագծի համար, եթե դեռ գիրք չես ընտրել, այցելիր Մայր դպրոցի գրադարան, ուր կան հետաքրքիր, նկարազարդ գրքեր, տիկին Մարին կօգնի ընտրություն կատարել:

Ես ընրել եմ <<Գուլիվերի ճանապարհորդությունները >> գիրքը։

Ավետիք Իսահակյան «Այդ ոչինչը ես եմ» ստեղծագործությունը։

  1. Ո՞րն է այս առակի ասելիքը:

Այս առակի ասելիքը այն է , որ բոլոր մարդիկ հավասար են կապ չունի քո պաշոնը մեծ է թե փոքր, բոլորս էլ նունյն ենք։

  1. Ըստ քեզ ոչնչից հետո ի՞նչն է:

Ոչնչից հետո բոլոր հաջողություններն են։