Рубрика: Գրականություն

03.10.2019

Դասարանում 
Տնային աշխատանքի քննարկում 
Կոմիտասի մասին. Իսահակյանի հուշերից. կարդա՛, պատասխանի՛ր հարցերին: 

համամարդկային հարստություն:

Առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ասում Իսահակյանը

Ա. Հայ ազգային երգի մասին

Նա խառնվեց այդ երգերը ստեղծող ժողովրդի հետ, ներձուլվեց նրա հետ. ներապրեց նրա երգերը և սրտով հասկացավ, որ հայ երգի ոճը թաքնված է ժողովրդի այդ երգերի մեջ, միայն պետք է մաքրել այդ երգերը օտարամուտ ժանգից ու անտեղի զարդերից, որոնք աղարտել էին հայ երգը: Եվ ցույց տվեց աշխարհին մեր ազգային երգը՝ մաքրած, ինքնուրույն և անաղարտ:

Կոլտուրական ժողովուրդները՝ ռուսները, ֆրանսիացիները, իտալացիները ընդունեցին հայ երաժշտության ինքնուրույնությունը և հիացմունքով տեսան մի նոր գեղեցկություն, մի նոր երգ, մի նոր

Բ. Կոմիտասի մասին

Կոմիտասը անխոջ աշխատասիրությամբ, իր հանճարի ուժով, իր զարմանալի ինտուիցիայի շնորհիվ, նաև իր տեսական լուրջ պատրաստությամբ ապացուցեց հակառակը, ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը՝ բխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասած: Նա դիմեց հայ երգի ակունքին՝ հայ շինականի, գեղջուկի, աշխատավորի երգին: Արարատյան դաշտի, Շիրակի, Վանի, Մուշի ժողովրդական երգերին: Նա ուզեց հայկական երկրի բնության մեջ, հայ գեղջուկի շրթունքներից լսել հայ եղանակներն ու երգի խոսքերը:

  1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:



Տնային աշխատանք

Կարդա՛ Աբրահամ Լինկոլնի նամակն իր տղայի ուսուցչին:

Ներկայացրեք ձեր մտորումները. Ի՞նչ պետք է սովորեցնի ուսուցիչը:

Իմ կարծիքով ուսուցիչը պետք է սովորեցնի ապրել։ Ես չեմ ասում, որ մենք դաս չպետք է անենք և տարրական գիտելիքներ չպետք է ունենանք։ Ես ասում եմ, որ նաև ուսուցման մեջ պետք է տեղ գտնել ընկերություն սովորեցնելու, դժվար պահերին ճիշտ որոշում կայացնելու և ներելու կարողության։ Եթե ուսուցիչը նկատում է, որ սովորողը նեղված կամ ինչ որ բանից տխուր է նա պարտավոր է մոտենալ և զրուցել սովորողի հետ, քանի որ սովորողը կարող է շատ բարդ և անելանելի իրավիճակի մեջ լինել։ Ուսուցիչը պետք է սովորեցնի սովորողին թշնամանք չունենալ ինչ որ մեկի դեմ, պետք է հասկացնի, որ բոլորը հավասար են։ Պետք է սովորեցնի հարգել մեծերին։ Կարճ ասած այն ամենը ինչը որ մեզ պետք կգա կյանքում։ Իզուր չեն ասում որ ուսուցիչը մեր երկրորդ մայրն է։

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s